Հայաստանի պատվիրակ Բրյունետը հաղթահարեց «Եվրատեսիլ 2023» մրցույթի կիսաեզրափակիչ փուլը և դուր եկավ եզրափակիչ: Լիվերպուլում մեկնարկած «Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը հանդես էր գալիս իր Future Lover երգով։ Նրա հետ բեմում հետաքրքիր շոու ցուցադրվեց, Բրյունետը նաև շլացուցիչ պարով հանդես եկավ։ Հանդիսատեսը բավականին ջերմ ընդունեց նրան, և երգի առաջին իսկ նոտաներից բուռն ծափահարություններ էին հնչում, որոնք շարունակվեցին ամբողջ ելույթի ընթացքում։ Բրյունետի կերպարը քննարկվում էր դեռ մրցույթի բացման արարողության ժամանակ՝ նրա հագուստը մեծ հետաքրքրություն էր առաջացրել երկրպագուների շրջանում: 21-ամյա երգչուհու իսկական անունը Էլեն Երեմյան է, բայց հանրությանը նա ներկայանում է Բրյունետ բեմական անվամբ: Երգչուհին սկսել է երգել դեռևս 4 տարեկանից և առաջին քայլերն արել է «Արևիկ» անսամբլում, որտեղ նաև հանդես է եկել Լիդուշիկի հետ: Երգչուհին ստեղծագործում է 15-ից տարեկանից և «ՆՎԱԿ» հիմնադրամի սան է։ Հարցազրույցներից մեկում երգչուհին նշել է, որ հենց հիմնադրամի շնորհիվ նա շատ բան է բացահայ