Դուբայի ավիացիոն իշխանություններն իրարամերժ պատճառաբանություններով արգելել են FLYONE ընկերության Երևան-Դուբայ-Երևան չվերթի վայրէջքը Դուբայի «Ալ-Մաքթում» օդանավակայանում։ Այս մասին ի պատասխան լրատվամիջոցների հարցերի՝ հայտնել է ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը: «Ավիաընկերությունը նախապես ստացել է, տառացիորեն, բոլոր թույլտվությունները չվերթի համար։ Օդանավը վայրէջք է կատարել Քիշի (Իրան) օդանավակայանում և այժմ վերադառնում է Երևան։ Ավիաընկերության ներկայացուցիչները Դուբայի «Ալ-Մաքթում» և Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, ինչպես նաև ուղևորների սպասարկման ծառայությունը Երևան-Դուբայ և Դուբայ-Երևան չվերթերի ուղևորների տրամադրության տակ են։ Արվում է ամեն ինչ ուղևորներին նշանակման վայրեր հասցնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։ Անանյանը նաև հեռախոսահամար և էլեկտրոնային հասցե է փոխանցել ուղևորների սպասարկման կենտրոնի հետ կապ հաստատելու համար +374(12)-40-00-03 հեռախոսահամարով կամ info@flyone.am և claims.am@flyone.eu հասցեներով։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայ
Դուբայի իշխանություններն արգելել են Flyone Armenia ընկերության ինքնաթիռի վայրէջքը
12 мая 202312 мая 2023
59
~1 мин