Արցախի ՊՆ-ն հերքել է ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին Բաքվի հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, որ մայիսի 12-ի առավոտյան ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի և Քաշաթաղի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է», - ասված է Արցախի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։
Մայիսի 8-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մասին։ «Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. տուժածներ չկան»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։