Найти в Дзене
Հայաստանն այսօր

Իսրայելի խորհրդարանում կոչ են արել աջակցել «Հարավային Ադրբեջանի» ստեղծմանը

Իսրայելի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ երկրի ԱԳ նախարար Էլի Քոենին կոչ են արել աջակցել Իրանում ադրբեջանական փոքրամասնությանը, հայտնել է իսրայելական i24NEWS հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով ՝ նամակում, որը ստորագրել են խորհրդարանի 32 անդամներ, կոչ է արվում Իսրայելի կողմից միջազգային ճնշում գործադրել Թեհրանի վրա՝ «Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող ադրբեջանական հարավային նահանգում բնակվող ադրբեջանական փոքրամասնության դեմ նրա բռնությունների կապակցությամբ»:

Պատգամավորների կարծիքով ՝ Իսրայելը պետք է օգտագործի իր միջազգային ազդեցությունը, որպեսզի համոզի համաշխարհային տերություններին այդ կապակցությամբ ճնշում գործադրել Թեհրանի վրա:

«Հարավային Ադրբեջանում ազգային ձգտումներին հնարավորինս լայն միջազգային աջակցություն ստանալը մահացու հարված կլինի այաթոլլաների ռեժիմին, և կասկած չկա, որ Հարավային Ադրբեջանի ինքնիշխան պետության ստեղծման դեպքում Իսրայելը ևս մեկ դաշնակից կստանա տարածաշրջանում՝ Ադրբեջանի Հանրապետության հետ միասին», - մեջբերում է պարբերականը նամակը:

Հեռուստաալիքը նշում է, որ պատգամավորների նախաձեռնությունը հնչեցվել է Իսրայելի արտգործնախարարի Բաքու կատարած այցից անմիջապես հետո: Մարտի վերջին կայացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցը Իսրայել, բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նաև պաշտպանական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հարցեր: Բայրամովը մասնակցել է նաև Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացմանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում