Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված գյումրեցի Պավել Մանուկյանի քույրը

Գյումրիի Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված գյումրեցի Պավել Մանուկյանի քույրը, հայտնում է Shant Gumri-ն։

Նշվում է, որ 22 տարի անց Հասմիկ Մանուկյանը կրկին մայրացել է։

Փոքրիկի ծնունդով փոխվելու է Պավելի ծնողների կյանքը,նորածինը տունը կլցնի իր ներկայությամբ։

Պավել Մանուկյանը, ում բոլորը Պաշ էին ասում, մեկ տարի երկու ամսվա ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց 44 օրյա պատերազմը, բեկորային ծանր վիրավորումով տեղափոխվեց հիվանդանոց, բայց հերոսի կյանքը փրկել չհաջողվեց։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում