Найти тему
Հայաստանն այսօր

Խոշոր վատնման մեղադրանքով Սեյրան Օհանյանի և ևս 12 անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

2023 թվականի ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ևս 12 անձի վերաբերյալ քրեական վարույթը («Գաղտնի» նշագրմամբ) մեղադրական եզրակացությամբ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան, հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությանում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է ներակայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` 4 դրվագ (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մ.Վ.-ին` 2 դրվագով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գ.Խ.-ին` (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և պաշտոնեական դիրքն օգտագործելով), «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դ.Գ.-ին՝ (առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փաստաթղթի կեղծում): Մեղադրանք է ներկայացվել նաև 9 անձի:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում