Найти тему
Հայաստանն այսօր

Մարմնամարզության աշխարհի գավաթ. Դավթյանը, Ավետիսյանը, Մերդինյանն ու Խաչիկյանը դուրս են եկել եզրափակիչ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթանում է մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի 4-րդ փուլը, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Դավթյանը (օղակներ), Արթուր Ավետիսյանը (օղակներ), Հարություն Մերդինյանը (նժույգ թափեր) և Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր) դուրս են եկել եզրափակիչ:

Նշվում է, որ Դավթյանը վաստակել է 14,266, Ավետիսյանը՝ 14,633, Մերդինյանը՝ 14,466, իսկ Խաչիկյանը՝ 14,300 միավոր:

Հիշեցնենք, որ Աշխարհի գավաթների խաղարկությունը վարկանշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Ավելի վաղ
հայտնել էինք, որ առանձին գործիքների աշխարհի գավաթի չորրորդ փուլը տեղի է ունենալու ապրիլի 25-30-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որին Հայաստանը կներկայացնի 4 մարմնամարզիկ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում