Найти тему
Հայաստանն այսօր

Անկարան և Բաքուն պայմանավորվել են Ադրբեջանում անօդաչուների համատեղ արտադրության մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերությունը արձանագրություն են ստորագրել Ադրբեջանում ԱԹՍ-ների համատեղ արտադրության մտադրության մասին:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները ՝ վկայակոչելով Baykar-ը, փաստաթուղթը ստորագրել են ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը և Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովը:

Նշվում է, որ արարողությանը մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովը:

Թուրքական Baykar ընկերությունը, մասնավորապես, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ ընդգրկված և հայկական կողմի դեմ կիրառված Bayraktar TB2 հարվածային անօդաչուների արտադրողն է։

Ապրիլին նաև հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինծառայողները Թուրքիայում վերապատրաստում են անցել թուրքական նորագույն Bayraktar Akinci հարվածային անօդաչու թռչող սարքերի կառավարման վերաբերյալ, որոնք նույնպես արտադրվում են Բայկար ընկերության կողմից:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

С подпиской рекламы не будет

Подключите Дзен Про за 159 ₽ в месяц