Ապրիլի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, բայց Բաքուն չի ընդունում հայկական կողմի այս փաստաթղթի նախագիծը: Armenia Today-ը քաղաքացիներին խնդրել է գնահատել Փաշինյանի հայտարարությունը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունելու և այդ պայմաններով Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին: Հարցված քաղաքացիների մեծամասնությունը այդ հայտարարությունը բացասական է գնահատում և պնդում, որ համերաշխությունը, խաղաղությունը հեշտ չեն տրվում և Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: «Կարելի է ճանաչել ամբողջականությունը, եթե Արցախը չի մտնում Ադրբեջանի մեջ: Արցախը երբեք չի եղել ու չի լինի Ադրբեջանի կազմի մեջ: Ես Արցախից եմ, իմ ծնողներն արցախցի են, ես վստահ եմ, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»,- նշեց քաղաքացիներից մեկը: Մել այլ քաղաքացի ընդգծեց, որ Ադրբեջանի հետ չենք կարող բարեկամություն անել. «Ադրբեջանի հետ չպետք է
Կարելի է ճանաչել ամբողջականությունը, եթե Արցախը չի մտնում Ադրբեջանի մեջ. քաղաքացիները՝ Փաշինյանի հայտարարության մասին
27 апреля 202327 апр 2023
30
1 мин