Այսօր մեղադրյալը ցատկել է Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության երրորդ հարկի միջանցքի լուսամուտից և մահացել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Կոմիտեն մանրամասնում է, որ մեղադրյալն Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի բնակիչ Միսակ Պողոսյանն էր, որին 2022թ․ սեպտեմբերի 30-ին ներկայացվել էր մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր, մասնավորապես շուրջ 200 «Կանեփ» տեսակի բույս աճեցնելու, ինչպես նաև իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 277 գրամ քաշով մի քանի տասնյակ փաթեթներով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի շրջանառության համար։ «Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված եղել բացակայելու արգելը։ Ավելի ուշ մեղադրանքը լրացվել էր, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանքը, որի երկամսյա ժամկետը լրանալուց հետո վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, սակայն դատարանի որոշմամբ մերժվել էր»,- հայտնում է ՔԿ-ն։ Այդուհանդեր
Մեղադրյալը ցատկել է քննչական վարչության միջանցքի լուսամուտից և մահացել․ ՔԿ
27 апреля 202327 апр 2023
1 мин