Լաչինի միջանցքում իրավիճակը մշակվում է ինչպես ռուս խաղաղապահների միջոցով «տեղում», այնպես էլ քաղաքական մակարդակով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը ՌԴ ԱԳՆ-ի ապրիլի 24-ի հայտարարության մեջ։ «Այժմ գործադրվում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու և այն վերադարձնելու համար 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրերի հիմնական հոսք»,- ընդգծել է նա։ Զախարովան նշել է, որ Մոսկվան սկզբունքորեն կարևոր է համարում, որ «պաշտոնական Երևանը նպաստի խնդրի լուծման փոխընդունելի տարբերակների որոնմանը»։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ միայն ռուս խաղաղապահները պետք է վերահսկեն Լաչինի միջանցքը և, ըստ էության, ապահովեն այդ երթուղու բնականոն գործունեությունը։ Ոչ ոք, բացի ռուս խաղաղապահներից, չպետք է վերահսկի միջանցքը, նշել էր Փաշինյանը։ Ադրբեջանը ապրիլի 23-ից փակել է Հայաստանը Արցախին կապող Հակարի կամուրջը, որը գտնվում է Լաչի
«Դա մշակվում է և՛ «տեղում», և՛ քաղաքական մակարդակով». Զախարովան՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին
27 апреля 202327 апр 2023
2 мин