Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին և նրա ավագ որդին՝ 21-ամյա Մեդոքսը, մասնակցել են Սպիտակ տանը կայացած տոնական ընթրիքին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նշվում է, որ ապրիլի 26-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Հարավային Կորեայի առաջնորդ Յուն Սեոկ Յոլին։ Երկու պետությունների միության 70-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցել են երկու երկրների առաջին տիկինները՝ Ջիլ Բայդենը և Քիմ Կոնգ Հին։ Երեկոյի հյուրերի թվում էր նաև Անջելինա Ջոլին։ Դերասանուհին հագել էր մինչև հատակը հասնող սպիտակ զգեստ և Chanel-ի բաճկոն, հանրությանը ներկայացել է ավագ որդու ընկերակցությամբ։ 21-ամյա Մեդոքսը, որին նա որդեգրել է 2002 թվականին, կենսաքիմիա է սովորում Սեուլի Յոնսեի համալսարանում: 2020 թվականին երիտասարդը Հարավային Կորեայից վերադարձել է ԱՄՆ, քանի որ դասերն անցել են առցանց ձևաչափի՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով։ Անջելինա Ջոլին և նրա նախկին ամուսին Բրեդ Փիթն ունեն վեց երեխա՝ երեքը կենսաբանական (16-ամյա Շիլոն, 14-ամյա Նոքսը և Վիվիենը) և նույնքան որդեգրված երեխաներ (21-ամյա Մեդոքսը, 19-
Անջելինա Ջոլին որդու հետ մասնակցել է Սպիտակ տանը տեղի ունեցած տոնական ընթրիքին
27 апреля 202327 апр 2023
1
~1 мин