Ուզբեկստանում կայանալիք բռնցքամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայանա 11 մարզիկով։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Հայաստանի հավաքականն ստուգատեսին կմասնակցի հետևյալ կազմով՝ Բարեղամ Հարությունյան (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ), Ռուսլան Ասլիկյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Արթուր Ղազարյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և Դավիթ Չալոյան (+92 կգ)։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ղազախստանում, որտեղից էլ կմեկնի մրցավայր։ Հավելենք, որ առաջնության բացման արարողությունը նախատեսված է ապրիլի 30-ին։ Մրցումները տեղի կունենան մայիսի 1-14-ը։ Կմասնակցեն 104 երկրի շուրջ 640 ներկայացուցիչներ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայանա 11 մարզիկով
27 апреля 202327 апр 2023
1
~1 мин