Առաջին իսկ հնարավորության դեպքում փորձելու եմ Արցախ այցելել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Նրա խոսքով՝ շատ կարևոր է ՄԻՊ տեսանկյունից ցույց տալ այնտեղ առկա խնդիրները։ Նա ընդգծեց, որ այս պահին փորձում է գտնել հնարավոր տարբերակներ՝ իր այցելությունն ի կատար ածելու համար։ Մանասյանը նաև նշեց, որ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ ամենօրյա կապի մեջ է։ Անդրադառնալով Արցախյան խնդրին՝ ՀՀ ՄԻՊ-ը շեշտեց, որ հարցին մոտենում է երկու հարթության տեսանկյունից։ «Մեկը միջազգային հանրության հետ տարվող աշխատանքներն են, որոնք այս փուլում շատ ակտիվ եմ իրականացնում։ Այսինքն՝ իմ նախաձեռնությամբ ես բոլոր միջազգային հնարավոր դերակատարներին անընդհատ այս խնդրի մասին բարձրաձայնում եմ, իրենց հետ քննարկում եմ ուղիներ, որոնք այս փուլում հնարավոր են խնդիրները լուծելու համար։ Դրանք բարձրաձայնում եմ ՄԻՊ դիտանկյունից, որովհետև ինքս քաղաքական մանդատ ունեցող պաշտոնատար անձ չեմ»,- ասաց Մանասյանը։ ՀՀ ՄԻՊ-ը նշեց, որ քննարկում են հնարավոր ուղիները։ Մանասյանի խոսք
Առաջին իսկ հնարավորության դեպքում փորձելու եմ Արցախ այցելել․ ՀՀ ՄԻՊ
27 апреля 202327 апр 2023
2 мин