Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 2-րդ մրցումային օրը 3 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Մասնավորապես, 60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը վստահ հաղթանակ է տոնել իսրայելցի Եգոր Նովիկովի նկատմամբ։ Գրագետ մենամարտ է անցկացրել նաև 54 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը, որն առավելության է հասել Մալթայի ներկայացուցիչ Դյուսոն Չեմբեռի նկատմամբ։ Հաղթանակ է տոնել նաև 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը, որի մրցակիցն էր Իսրայելի ներկայացուցիչ Ահմեդ Ջաբարին։ Ընդ որում՝ հայ մարզիկը երկու անգամ մրցակցին ենթարկել է նոկդաունի։ Այսօր՝ մրցումների 3-րդ օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը Հայաստանի ներկայացուցիչներն սկսել են տպավորիչ հաղթանակով։ Գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը նոկաուտով հաղթել էր Մոլդովայի ներկայացուցիչ Գրիգորի Չերիակովին։ Հիշեցնենք, որ Երևանն ընդունել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որը կտևի մինչև մայիսի 2-ը։ «Միկա» մարզահամալ
Հայ բռնցքամարտիկներից երեքը հաղթանակ են տոնել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
27 апреля 202327 апр 2023
1
~1 мин