Найти в Дзене
Հայաստանն այսօր

Էրդողանի աշխատակազմն արձագանքել է սրտի կաթվածի մասին լուրերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմն արձագանքել է Թուրքիայի ղեկավարի վերաբերյալ տարածվող լուրերին։

Էրդողանի աշխատակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է լուրերն այն մասին, որ երկրի ղեկավարը սրտի կաթված է ստացել։

«Սոցցանցերում տարածված հաղորդագրություններն այն մասին, թե նախագահ Էրդողանն իբր սրտի կաթված է ունեցել և հոսպիտալացվել է, չեն համապատասխանում իրականությանը»,-ասված է Twitter-ի հրապարակման մեջ:

TRT Haber հեռուստաալիքին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել է, որ Էրդողանի առողջական վիճակը լավ է, նա թեթև մրսածություն է տարել:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում