Найти тему
Հայաստանն այսօր

Ազատման դիմումներ՝ իրավապահ համակարգում, կտրուկ իրադարձություններ են սպասվում․ «Փաստ»

Հայաստանի իրավապահ համակարգում (ոստիկանություն, դատախազություն, ԱԱԾ, ՔԿ) առաջիկա շաբաթների ընթացքում կտրուկ իրադարձություններ են ակնկալվում. իրավապահ համակարգում ծանր ու կոլապսային իրավիճակ է։ Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում աշխատող վաստակաշատ ու փորձառու տասնյակ աշխատակիցներ սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից՝ հայտարարելով, որ չեն պատրաստվում դառնալ իշխանությունների հարվածային մահակը։

«Իսկ աշխատել շարունակողներից շատերի շրջանում գնալով ավելի ու ավելի է հասունանում դժգոհությունը»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում