Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի փոփոխության մասին: Գերատեսչության տվյալներով՝ խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Լենցովը: «2023 թվականի ապրիլի 25-ից ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար է նշանակվել ՌԴ ԶՈՒ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ - գնդապետ Ա. Ի. Լենցովը», - ասված է գերատեսչության տեղեկագրում: Ավելի վաղ Ալեքսանդր Լենցովը զբաղեցրել է օդադեսանտային զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնը (2009-2013 թվականներ)։ 2020 թվականի հունվարին նա նշանակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի խորհրդական։ Լենցովին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում նշանակելու մասին հայկական ԶԼՄ-ները հայտնել էին ապրիլի 25-ին: Այդ պաշտոնում նրա նախորդը՝ Անդրեյ Վոլկովը, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հրամանատարի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի հունվարին։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
ՌԴ ՊՆ-ն հաստատել է Արցախում խաղաղապահների նոր հրամանատարի նշանակումը
27 апреля 202327 апр 2023
1
~1 мин