Найти тему
Հայաստանն այսօր

Արցախում առաջարկվում է կառավարման նախագահական համակարգից անցում կատարելով կիսանախագահականի

Ապրիլի 26-ին Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ԱՀ Նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի քննարկման հարցը, որով առաջարկվում է վերափոխել կառավարման համակարգը՝ կառավարման նախագահական համակարգից անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին, հայտնում են Արցախի ԱԺ-ից։

Ըստ հիմնավորման դա կապված է ԱՀ անվտանգության ապահովման հրամայականի հետ, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունության ապահովման անհրաժեշտությունը:

Նախագծով առաջարկվում է կանոնակարգել բացառիկ դեպքերում Հանրապետության Նախագահի անուղղակի ընտրությունների հետ կապված հարաբերությունները: Առաջարկվում է նաև ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովին վերապահել Հանրապետության Նախագահ ընտրելու իրավունք՝ սահմանելով այդ լիազորությունների իրականացման կարգը:

Նախագիծն առաջին ընթերցմամբ  կներկայացվի  ԱԺ հերթական նիստին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում