Ամերիկացի դերասան Ջո Մանգանիելոն Գլենդելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ պատմել է իր ընտանիքի պատմությունը, հաղորդում է Fox 11-ը: «Իմ տատիկի մայրը ողջ է մնացել ցեղասպանությունից, ուստի ես այսօր կարող եմ պատմել նրա պատմությունը: Սակայն քանի նման պատմություն չի լսվել, և քանի մարդ չգիտի հայերի պատմությունը»,- ասել է նա: Մանգանիելոն ընդգծել է նման պատմությունների կարևորությունը, «քանի որ աշխարհում ոչ բոլորն են տեղյակ 1915 թվականի իրադարձությունների մասին»: «Վայրագությունները շարունակում են տեղի ունենալ նաև հիմա: Դա միանշանակ ճիշտ է հայերի համար», - ասել է Մանգանիելոն ՝ նկատի ունենալով Արցախում տիրող իրավիճակը: Դերասանն ասել է, որ գենետիկ թեստի միջոցով է իմացել իր ընտանիքի անցյալի և բազմամշակութային արմատների մասին: Նա նաև կիսվել է իր պատմությամբ PBS-ի «Հենրի Լուիս Գեյթսի հետ արմատներ գտնելը» շոուում: Նրա խոսքով ՝ ամբողջ գործընթացն իրենից տևել է մոտ 10 տարի: «Այսպիսով, ինչպես ասացի, դա հայտնաբերման երկար գործընթաց էր: Եվ հիմա ես կարող եմ պատմել այդ մասին»
«Յուրաքանչյուր հայ պետք է հպարտանա իր նախնիներով». Ամերիկացի դերասան Ջո Մանգանիելոն պատմել է իր ընտանիքի պատմությունը
27 апреля 202327 апр 2023
5
1 мин