Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդել է վարչապետի մամուլի ծառայությունը: Քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր:
Կրեմլի մամուլի ծառայությունից մանրամասնում են, որ քննարկվել է ԼՂ շուրջ իրավիճակի զարգացումը` շեշտը դնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա։
«Լաչինի միջանցքում իրավիճակի ներկայիս սրման համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հիմնարար պայմանավորվածությունների ողջ շրջանակի խստիվ պահպանման կարևորությունը։ Ռուսաստանի նախագահը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ»,- նշված է հայտարարությունում։ Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։ Ադրբեջանը ապրիլի 23-ից փակել է Հայաստանը Արցախին կապող Հակարի կամուրջը, որը գտնվում է Լաչինի միջանցքում: Բաք