Найти тему
Հայաստանն այսօր

Ապրիլի վերջին Երևանում կանցկացվի Inecobank Yerevan Spring Run վազքի մրցաշար

Ապրիլի վերջին Երևանում կանցկացվի Inecobank Yerevan Spring Run վազքի գարնանային մրցաշար, հայտնում են միջոցառման կազմակերպիչները։

Վազքը կանցկացվի Հրազդան գետի գեղատեսիլ կիրճում՝ 10 կմ և 5 կմ հեռավորության վրա։ 1 կմ վազքը կազմակերպված է երեխաների համար։ Կանցկացվի նաև 4×2,5 կմ փոխանցավազք (4 հոգանոց թիմերի համար):

Բարեգործական վազքի կազմակերպիչները հավաքված գումարը կփոխանցեն «Հայ մայրեր» ՀԿ-ին, որն օգնում է հաշմանդամ երեխաների և պատերազմում զոհված զինվորների մայրերին։

Մրցույթին կարող եք գրանցվել՝ անցնելով այս հղումով։

Կարդացեք և դիտեք Armenia Today-ի հաշվետվությունը Inecobank Sping Run 2022-ից:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում