Найти в Дзене
Հայաստանն այսօր

ՔԿ-ն հայտնել է Տավուշի թիվ 2 տարածքային ստորաբաժանման ղեկավարին ծեծի ենթարկելու հանգամանքները

ՊՆ Տավուշի թիվ 2 տարածքային ստորաբաժանման ղեկավար Լեռնիկ Օհանյանին ծեծի ենթարկելու մասին քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: Նրա ներկայացմամբ՝ վարույթ է նախաձեռնվել ՔՕ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7 և 12 կետերի (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով) և 297 հոդվածի 2-րդ մասի 1 կետի (Խուլիգանություն մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով: Օհանյանը ճանաչվել է տուժող: ՔԿ մամուլի քարտուղարի խոսքով՝ միջադեպը կապ չունի տուժողի ծառայությողական պարտականությունների հետ: Վեճը ծագել է Տավուշի բենզալցակայանում հերթը պահելու շուրջ: Երկու անձինք անմիջապես ձերբակալվել են հանցանք կատարելու հիմնավոր կասկածանքով: Ավելի ուշ Օհանյանին բռնության ենթարկելու համար նրանց մեղադրանք է առաջադրվել: Դատարանը բավարարել է մեկի հանդեպ կալանքի միջնորդությունը 2 ամսով, իսկ մյուսին տնային կալանքի է ենթարկել: Ինչ վերաբերվում է զինվորականի առողջական վիճակին, ապա Աբրահամյանի խոսքով նա ստացել է միջին ծանրությ

ՊՆ Տավուշի թիվ 2 տարածքային ստորաբաժանման ղեկավար Լեռնիկ Օհանյանին ծեծի ենթարկելու մասին քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Նրա ներկայացմամբ՝ վարույթ է նախաձեռնվել ՔՕ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7 և 12 կետերի (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով) և 297 հոդվածի 2-րդ մասի 1 կետի (Խուլիգանություն մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով: Օհանյանը ճանաչվել է տուժող:

ՔԿ մամուլի քարտուղարի խոսքով՝ միջադեպը կապ չունի տուժողի ծառայությողական պարտականությունների հետ: Վեճը ծագել է Տավուշի բենզալցակայանում հերթը պահելու շուրջ: Երկու անձինք անմիջապես ձերբակալվել են հանցանք կատարելու հիմնավոր կասկածանքով: Ավելի ուշ Օհանյանին բռնության ենթարկելու համար նրանց մեղադրանք է առաջադրվել: Դատարանը բավարարել է մեկի հանդեպ կալանքի միջնորդությունը 2 ամսով, իսկ մյուսին տնային կալանքի է ենթարկել:

Ինչ վերաբերվում է զինվորականի առողջական վիճակին, ապա Աբրահամյանի խոսքով նա ստացել է միջին ծանրության վնասվածքներ, սակայն նշանակված է փորձաքննություն, որի արդյունքների պարագայում կարելի է հստակեցնել վիճակի լրջությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ծեծի է ենթարկվել ՔԿ-ն հայտնել է Տավուշի թիվ 2 տարածքային ստորաբաժանման ղեկավար Լեռնիկ Օհանյանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում