Կալանավորվել է Երևանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը: Տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Ըստ Օհանջանյանի՝ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար։ Հարցին, թե կաշառք ստանալու դեպքը կապ ունի՞ ծառայության հետ, նա պատասխանեց, որ դեպքը եղել է ծառայություն կատարելու ընթացքում: Այլ մանրամասներ Օհանջանյանը դեռ չհայտնեց: