Найти тему
Հայաստանն այսօր

ԶԼՄ-ները պարզել են Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատարի անունը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին կփոխարինի գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը, հայտնում է «Հրապարակ» թերթը։

Վոլկովը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հրամանատարի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի հունվարին։

Ավելի վաղ Ալեքսանդր Լենցովը զբաղեցրել է ՌԴ ԶՈՒ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալի (2013-2020թթ.), օդադեսանտային զորքերի հրամանատարի տեղակալի (2009-2013թթ.) պաշտոնները: 2020 թվականի հունվարին նշանակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի խորհրդական։

Լենցովը մասնակցել է երկու չեչենական պատերազմներին և 2008 թվականին Ռուսաստանի և Վրաստանի միջև հակամարտությանը, ինչպես նաև մասնակցել է Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում