Որոշ շրջանակներ գրում են, թե Հայաստանում տեռորիստների արձան է կանգեցվում։ Ես ուզում եմ քաղաքակիրթ աշխարհին հիշեցնել, որ 1919 թվականին նույն Թուրքիայի ռազմական ատյանի դատարանը մահապատժի է դատապարտել ոճռագործներին և մեր վրիժառուներն ի կատար են ածել դա։ Այս մասին այսօր «Nemesis» գործողությունն իրականացրած հայ վրիժառուներին նվիրված հուշաղբյուրի բացմանը նշել է Արտաշես Գևորգյանի թոռը՝ Արմեն Գևորգյանը։
«Մենք Էրզրումից ենք, մարդիկ զոհվելուց առաջ պատերին երկու բան են գրել. «Ո՞ւր ես Աստված» և երկրորդը՝ «Ամոթ ձեզ, որ այս ոճռագործների վրեժը չլուծեք»։ Այս հուշակողոթն այդ պատերի պատասխանն է։ Թող իմանան, որ մենք այդ ֆոսֆորային ռումբերը չենք հանդուրժելու»,-հայտարարեց Գևորգյանը։
Նրա խոսքով իր պապիկին՝ Արտաշես Գևորգյանին գերազմանատուն չունի։ «Նրան խոշտանգել են Խորհրդային Հայաստանում և գնդակահարել։ Մենք՝ իր հարազատները, հնարավորություն չենք ունեցել գալ և խոարհվել իր գերազմանին»,-նշեց նա՝ իր երախտագիտությունը հայտնելով հուշաղբյուրի կառուցման մեկենասներին և կազմակերպիչներին։
Մանրամասները՝ տեսանյութում։