Հակարի կամրջի մոտ անցակետի տեղադրումն անվտանգության միջավայրի ընկալման մեջ մեծ փոփոխություն է մտցնում։ Այս մասին «Հանրային» հ/ը հետ զրույցում նշել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։ ԱԳ նախարարի փոխանցմամբ՝ Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշում։ «Կսկսեն ստուգել բեռնատար մեքենաներ՝ զենքի փոխադրման հետ կապված, հետո կսկսեն հսկել նաև մարդատար մեքենաները»,-հայտարարել է Ղազարյանը։ Ըստ նրա՝ Արցախում բավականին սրված է սոցիալական դրությունը։ «Մոտ 5000 մարդ կորցրել է իր աշխատանքը։ Խնդիրներ կան ենթակառուցվածքների հետ կապված»,-նշեց նա։ Ադրբեջանը ապրիլի 23-ից փակել է Հայաստանը Արցախին կապող Հակարի կամուրջը, որը գտնվում է Լաչինի միջանցքում: Բաքվում հայտնել են, որ այնտեղ նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով, որ դա արվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»: Արցախի անվտանգության խորհուրդը կոչ է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանին անհապաղ քննարկումներ սկսել Արցախի շրջափակումը վերացնելու, Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը կանխելո
Ադրբեջանցիներն անցակետի տեղադրումով նպատակ ունի ստուգումներ սկսել Արցախ ուղևորվող բոլոր տրասնպորտային միջոցներում. Արցախի ԱԳ նախարար
26 апреля 202326 апр 2023
1 мин