Найти тему
Հայաստանն այսօր

Փաշինյանը կհանդիպի հրդեհից զոհված 15 զինծառայողների ծնողների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հետ։ Այս մաիսն իր Facebook-յան էջում հայտնել է փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 27-ին, այն լինելու է փակ, որին մասնակցելու են բացառապես զոհված զինծառայողների ծնողները»,-նշել է Նորիկյանը։

Ապրիլի 18-ին Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատները փակել էին Երևան-Սևան ավտոճանապարհը։

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասերից մեկի զորանոցում հունվարի 19-ին բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող էր զոհվել։ Քննիչները հրդեհի պատճառ են համարել կապիտան Եղիշե Հակոբյանի կողմից վառարանը վառելու համար բենզինի օգտագործումը։ Նրան մեղադրանք է առաջադրվել: Քրեական գործ է հարուցվել նաև բրիգադի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման և սպասարկման գծով տեղակալ Գոռ Աղեկյանի նկատմամբ, ով կալանավորվել է երկու ամսով։ Մեղադրանք է առաջադրվել նաև Հանրային կոմունալ ծառայության, հրդեհային անվտանգության և փրկարարական աշխատանքների ղեկավար, մայոր Մ.Ս.-ին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում