Երևանում՝ Ալեք Մանուկյան փողոցում այսօր բացվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչ թուրք դահիճներին պատասխանատվության ենթարկած «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշաղբյուրը։ «Կան դատեր, որոնց վճիռները չպետք է վստահել դատարաններին»․ «Նեմեսիս» գործողության մասնակից, Բեռլինում Թալեաթ փաշային գնդակահարած Սողոմոն Թեհլերյանի հենց այս խոսքերն են այն հուշաղբյուրի վրա, որն այսօր բացվեց Երևանում։ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը բացման արարողության ժամանակ հայտնեց, որ հուշաղբյուրի ճարտարապետներ են Արթուր Մեսչյանը և Տիգրան Բարսեղյանը։ «Աշխղեկը՝ Հայկը, 44-օրյա պատերազմից հետո զենքը դրել էր ու ամիսներ շարունակ չոքած կերտել մեր արժանապատության այս գրանիտյա ուղղափառ սյունը։ Մենք արձաններ շատ ենք կառուցել, միշտ նախաձեռողը գնացել, բարերար է փնտրել։ Բայց այս դեպքում եզակի երևույթ է տեղի ունեցել։ Ավագանու որոշումից տասը օր հետո ինձ զանգում են իմ եղբայրները՝ Վահե Պետրոսյանը, Արտավազդ Սարգսյանն ու ասում՝ ոչ ոքի դուռը չբախեք, ամբողջ ծախսերը մենք ենք հոգալու»,-ասաց Արեյանը՝ նշելով, որ ո՛չ ճարտարապե
«Կան դատեր, որոնց վճիռները չպետք է վստահել դատարաններին»․ Երևանում բացվեց «Նեմեսիսի» հուշաղբյուրը
25 апреля 202325 апр 2023
23
2 мин