«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը հայտարարել է, որ Հայաստանի անվտանգային համակարգը ոչ միայն Հայաստանը, այլ նաև Արցախն է։ Բաքվի կողմից անցակետի տեղադրումը Լաչինի միջանցքում Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստին ու հայկական կողմի անելիքներին՝ նա նշել է․ «Անցակետ տեղադրելը գտնվում է կոնկրետ մեր ռազմավարական գործնկերոջ պատասխանատվության գոտում։ 2020-ի նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները պետք է կատարի»։ Դիտարկմանը՝ այս պարագայում ինչ պետք է անի Հայաստանը, նա արձագանքել է․ «Դուք Հայաստանի գործողությունների ամբողջ ծավալն այս ճեպազրույցի ժամանակ չեք կարող ստանալ»։ Ինչ վերաբերում է Արցախի շրջափակմանը՝ նա նշել է, որ բլոկադաները նաև երկար են տևում․ «Երբ դիմադրում ես, հաղթում ես»։ Խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև Խոսելով խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկների վերաբերյալ կողմերի միջև առկա գործընթացից՝ նա նշել է, որ նամակագրությունը ընթացքի մեջ է։ «Ճոճանակի պես շարժվում է աջ, ձախ։ Ինչ կետի կգա, կախված է նրանից, թե մենք
Մեր անվտանգային համակարգը միայն Հայաստանը չէ, նաև Արցախն է․ Անդրանիկ Քոչարյան
25 апреля 202325 апр 2023
2 мин