Найти в Дзене
Հայաստանն այսօր

Երևանում կկայանա արտասահմանցի երաժիշտների մասնակցությամբ համերգ

Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում արտասահմանցի երաժիշտների մասնակցությամբ համերգ կկայանա, հայտնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը։

Միջոցառման ծրագրում են՝ Մենդելսոնի «Հեբրիդներ» օպերայի նախերգանք /10’/, Շումանի դաշնամուրի կոնցերտ /35’/։  Մենակատարմ է Բարրի Դուգլասը՝  Հյուսիսային Իռլանդիայից։

Համերգի երկրորդ մասում հնչելու է Շոստակովիչի թիվ 9 սիմֆոնիան /28'/: Համերգը կանցկացվի դիրիժոր Պիեր Կարլո Օրիցիոյի (Իտալիա) ղեկավարությամբ մայիսի 29-ին՝ ժամը 19:00-ին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում