Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դատապարտել է մի շարք երկրների ղեկավարների հայտարարությունները Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ: «Կրկին բեմում են քաղաքական շառլատանները, որոնք փորձում են խեղաթյուրել պատմությունը։ Քաղաքական դրդապատճառներով հայտարարությունները չեն կարող փոխել փաստերը», - նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։ Նա հավելել է, որ նրանց, ովքեր միտումնավոր պնդում են իրենց սխալները, վիճակված է հիշողության մեջ մնալ կեղծավորներ: «Ոչ ոք չի համարձակվի մեզ դասախոսել մեր պատմության մասին», – ընդգծել է Չավուշօղլուն: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն նախազգուշացրել էր Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններով հանդես եկած մի շարք երկրների ղեկավարներին, որ պատմությունը «խեղաթյուրելու» փորձերը դատապարտված են ձախողման: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ 1915թ.-ի իրադարձությունները չեն կարող ընկալվել առանձին երկրների ներքին օրակարգի պրիզմայից կամ խեղաթյուրվել՝ ի շահ մի շարք քաղաքական գործիչների: «Նման մոտեցումը կհանգեցնի միայն պատմական իրողությ
Անկարան «շառլատաններ» է անվանել Հայոց ցեղասպանությունը ճանաչած մի շարք երկրների առաջնորդների
25 апреля 202325 апр 2023
30
1 мин