Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը փակվել է Բաքվի միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում, խաղաղապահների հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ: «2023 թվականի ապրիլի 23 - ին, միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում, ադրբեջանական կողմը փակել է երթևեկությունը Լաչինի միջանցքով ռուսական խաղաղապահ զորակազմի թիվ 1 դիտակետի տարածքում (Հակարի գետի վրայով անցնող կամուրջ)», - ասվում է գերատեսչության ապրիլի 24-ի տեղեկատվական տեղեկագրում։ Նշվում է, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ: Պաշտպանական գերատեսչությունը հայտնել է նաև Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին: «Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Մարտակերտի շրջանում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն այս փաստի առնչությամբ քննություն է անցկացնում», - հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ Արցախի տեղեկատվական շտաբը ապրիլի 23-ին հայտնել է, որ ադրբեջ
Լաչինի միջանցքում երթևեկությունը փակվել է Բաքվի միակողմանի գործողությունների պատճառով. ՌԴ ՊՆ
25 апреля 202325 апр 2023
1
1 мин