Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը հակասում է լարվածությունը նվազեցնելու Եվրամիության կոչին, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: «Մենք քննարկել ենք Լաչինի միջանցքի մուտքի մոտ միակողմանիորեն հսկիչ անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը, ինչը հակասում է լարվածությունը թուլացնելու մեր կոչին։ Խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով», – ասել է նա՝ ամփոփելով ԵՄ Խորհրդի նիստի արդյունքները։
Բորելը նաև նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես «նրանց հարաբերությունների կարգավորման ճանապարհին առաջընթացի հիմք»: Արցախի տեղեկատվական շտաբը ապրիլի 23-ին հայտնել է, որ ադրբեջանական կողմը փակել է Հայաստանի և Արցախի սահմանին՝ Լաչինի միջանցքում, ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Հակարի կամուրջը: Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարեց Լաչինի միջանցքի մուտքի մոտ անցակետ տեղադրելու մասին։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք