Լոնդոնի Գերագույն դատարանը վճռել է ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կնոջը՝ գործարար Տիգրան Արզաքանցյանի ներկայիս կնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին կալանավորել: Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը։ Ռոտենբերգը մի քանի տարի դատի է տվել իր նախկին ամուսնուն՝ Արկադի Ռոտենբերգին՝ պատժամիջոցների ենթարկված գործարար և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերոջը, Սուրեյ նահանգի Վերին Ռիբսդեն քաղաքում 27 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ առանձնատան համար: Նատալյա Ռոտենբերգը, ըստ թերթի, կոնֆլիկտ է ունեցել Candey իրավաբանական ընկերության հետ, որը դատարանում ներկայացնում էր իր շահերը նախկին ամուսնու հետ՝ փաստաբաններին չվճարելու և նորերին վարձելու պատճառով։ Խոսքը 87 հազար ֆունտ ստերլինգի մասին է՝ ներառյալ դատական ծախսերը, ասվում է հրապարակման մեջ։ Candey-ի ներկայացուցիչ Ջեյմս Թեյլորն ասել է, որ Նատալյա Ռոտենբերգն անտեսել է բոլոր նամակները, որոնցով պահանջվում էր ներկայանալ դատարան՝ իր ունեցվածքի վերաբերյալ հարցաքննության և չի արձագանքել իր հետ կապ հաստատելու փորձերին: The Daily Telegraph-ը պարզաբանում
Լոնդոնի դատարանը Նատալյա Ռոտենբերգին կալանավորելու վճւռ է կայացրել. ԶԼՄ
24 апреля 202324 апр 2023
5
1 мин