Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է ոչ միայն Արցախի, այլև հայոց պետականության համար: Այսօր քան երբևէ պետք է խոսքից անցնել գործի։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Համազգային պատասխանատվության, արժանապատվության, պահանջատիրության պահն է՝ կանգնել Արցախի կողքին և կանխել նորանոր համազգային ողբերգություններն ու ձախողումները։ Այսօր Արցախը կանգնած է թուրք-ադրբեջանական հայատյաց ու ցեղասպանական քաղաքականության նոր և իրական վտանգների առջև: Մեծ Եղեռնից 108 տարի անց էլ հայը շարունակում է կենաց-մահու պայքար մղել իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու, սեփական իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժանապատվությունը պաշտպանելու համար»,- նշել է Հարությունյանը: Արցախի նախագահն ընդգծել է, որ ապրիլի 24-ին ազգովի հիշում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, մեր 1.5 միլիոն սուրբ նահատակների, որ դարձան թուրքական յաթաղանի զոհ միայն այն բանի համար, որ հայ էին: «Մարդկության դեմ ուղղված այդ հրեշավոր ոճրագործությունը վաղեմության ժա
Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է, այլընտրանք չունենք․ Արցախի նախագահ
24 апреля 202324 апр 2023
38
2 мин
