Կրեմլը հայտարարել է Բաքվի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծման հետ կապված լրացուցիչ ջանքերի անհրաժեշտության մասին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը և, հիմնականում, եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթները կյանքի կոչելու շուրջ, որոնք ստորագրվել են ավելի վաղ։ «Ռուսաստանը կշարունակի այդ ուղղությամբ աշխատել Երևանի և Բաքվի հետ միասին»,- ասել է նա։ «Մենք շարունակում ենք շփումները։ Իրավիճակն իսկապես հեշտ չէ, այն լրացուցիչ ջանքեր է պահանջում, և որ ամենակարևորն է՝ նշված երկրներից պահանջում է հասկանալ, որ նշված պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի»,- հավելել է Պեսկովը։ ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի անցակետի տեղադրումը, ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթների խախտմամբ որևէ միակողմանի քայլի անընդունելիությունը։ «Անկախ նրանից՝ մենք խոսում ենք Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամակարգված փոփոխո
Կրեմլը հայտարարել է Բաքվի անցակետի ստեղծման հետ կապված լրացուցիչ ջանքերի անհրաժեշտության մասին
24 апреля 202324 апр 2023
101
1 мин