Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պարզաբանում է պահանջել Արցախի իշխանություններից՝ ապրիլի 30-ին ադրբեջանական անցակետում արցախցիների հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հայտարարությունը ադրբեջանական տեսանյութի առնչությամբ, թե ինչպես են արցախցիները անձնագրային ստուգումներով և մեքենաների խուզարկություններով անցնում անցակետով, Աբրահամյանը «ոչ համոզիչ» է անվանել։ Նա նշել է, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակվում ադրբեջանցիների տեղադրած անցակետի մասին, և «դժվար թե այդ հատվածով անցնող քաղաքացիները նախապես տեղյակ չլինեին»։ Աբրահամյանը զգուշացրել է, որ սա խաղաթուղթ է դառնալու ադրբեջանցիների համար, միջազգային հարթակներում «հիմնավորելու», որ միջանցքը իբր բաց է, շրջափակում չկա, իսկ արցախցիները պատրաստ են ապրել ադրբեջանական օրենքների շրջանակներում: Պատգամավորը մատնանշել է, որ Հայաստանից Արցախ մուտքի մոտ և ադրբեջանական անցակետում ծառայում են Արցախի ոստիկանության
Ընդդիմադիր պատգամավորն Արցախից պարզաբանում է պահանջել ադրբեջանական անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ
1 мая 20231 мая 2023
16
2 мин