ՀՀ կառավարությունը հավանություն է տվել կանանց 6-ամսյա կամավոր զինծառայության նախագծին։ Որոշման համաձայն՝ կանայք կարող են ծառայության անցնել հաջորդ ձմեռային զորակոչին: 6 ամիս ծառայելուց հետո նրանց տրվելու է 1 մլն դրամ պարգևավճար։ Ավելին, կանայք, ցանկության դեպքում, կկարողանան անցնել 5 տարվա պայմանագրային ծառայություն։ Armenia Today-ը հարցում է արել քաղաքացիների շրջանում հետաքրքրվելով, թե ինչպես են գնահատում կառավարության այս որոշումը և արդյոք կանայք պատրաստ են մեկնել կամավոր ծառայության: Հարցված քաղաքացիների մեծամասնությունը կողմ էր այս որոշմանը: «Լրիվ հաաձայն եմ, ինքնս էլ կգնամ, բուժաշխատող եմ, եթե պետք լինի, անպայման կգնամ, հայրենիքի պաշտպանությունը մեր բոլորիս պարտքն է, ով է ասել, որ միայն տղամարդը կարող է հայրենիքը պաշտպանել»,- ասաց քաղաքացիներից մեկը: Հարցվածքներից մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ շատ կարևոր է, որ կինը իմանա զենքի հետ վարվելու կանոնները և հարկ եղած ժամանակ կարողանա կիրառել. «Ճիշտ որոշում է, պետք է պատրաստ լինենք, որ ամեն պահի կարող է թշնամին հարձակվել, կապ չունի, որ կ
«Կինը պետք է մնա կին», «Հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է». քաղաքացիները՝ կանանց ծառայելու որոշմանը
1 мая 20231 мая 2023
7
1 мин