ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրավիճակն առաջնագծում հարաբերական կայուն է: Թե ինչ է կատարվում Տեղ գյուղում, սահմանազատման աշխատանքներ իրականացվո՞ւմ են, թե ոչ, Ասրյանը պատասխանեց, որ Գլխավոր շտաբի պետը սահմանազատումով չի զբաղվում: «Սահմանազատման, սահմանագծման աշխատանքների համար կա համապատասխան հանձնաժողով, այդ հանձնաժողովն աշխատանքներով զբաղվում է, ԳՇ պետն ունի ներկայացուցիչ հանձնաժողովի կազմում, ինձ հարցեր մի տվեք»,- նշեց նա: Միևնույն ժամանակ Ասրյանը նշեց, որ Տեղում կատարում են դիրքային բարելավման աշխատանքներ: Ադրբեջանցիները տեղակայված են մեր բնագծերի դիրքերի դիմաց, ասաց նա: Հարցին, թե ադրբեջանցիները հետ գնացե՞լ են՝ նա արձագանքեց. «Ադրբեջանցիների հետ գնալու, առաջ գալու վերաբերյալ դուք ընդհանրապես գործ չունեք: Ոչ մի գյուղ էլ չեն մտել»: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Տեղում ադրբեջանցիները տեղակայված են մեր բնագծերի դիրքերի դիմաց. ԳՇ պետ
24 апреля 202324 апр 2023
1
~1 мин