Դիմում ենք 2020 թվականի եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ Այս մասին հայտարարություն են ընդունել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի բոլոր անդամները։ «Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծագած անվտանգային և հումանիտար հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, որոնց բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները»,-հայտարարությունը մեջբերելով՝ իր Facebook-յան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Արցախի ԱԽ-ն բացարձակորեն անընդունելի է համարում Արցախը Հայաստանի հետ կապող՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը և ապրիլի 23-ին այնտեղ անցակետի տեղադրումն Ադրբեջանի կողմից։ ԱՀ ԱԽ-ն արձանագրել է, որ այդ քայլով Արցախի ժողովուրդը վերջնականապես դարձել է պատ
«Անհապաղ քննարկումներ սկսել»․ ԱՀ ԱԽ-ն դիմում է եռակողմ հայտարարության կողմերին
24 апреля 202324 апр 2023
1
1 мин