Найти в Дзене
Հայաստանն այսօր

ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի շրջանակներում վստահության ձևավորմանն ուղղված ջանքերը: «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի շրջանակներում վստահության ձևավորման ջանքերը», – հայտարարել է գերատեսչությունը:

Պետդեպարտամենտը կրկին հայտարարել է, որ Լաչինի միջանցքում «պետք է լինի մարդկանց ազատ և բաց տեղաշարժեր և առևտուր», ինչպես նաև կոչ է արել կողմերին «վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից և թշնամական գործողություններից»: Արցախի տեղեկատվական շտաբը ապրիլի 23-ին հայտնել է, որ ադրբեջանական կողմը փակել է Հայաստանի և Արցախի սահմանին՝ Լաչինի միջանցքում, ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Հակարի կամուրջը: Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարեց Լաչինի միջանցքի մուտքի մոտ անցակետ տեղադրելու մասին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում