Հայ ըմբիշ Մալխազ Ամոյանը հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին Խորվաթիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: 63 կգ քաշային կարգում հանդես եկող Ամոյանը կիսաեզրափակիչում 6:1 հաշվով հաղթեց թուրք մարզիկ Յունուս Բաշարին և դուրս եկավ առաջնության եզրափակիչ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը 1:5 հաշվով պարտվեց ադրբեջանցի Թալեհ Մամեդովին և կպայքարի բրոնզե մեդալի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Մալխաս Ամոյանը հաղթեց Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկավ ըմբշամարտի ԵԱ եզրափակիչ
22 апреля 202322 апр 2023
3
~1 мин