Կովկասի մահմեդականների վարչության (CMD) նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն քննադատել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայտարարությունը Արցախի՝ Ադրբեջանին միանալու անընդունելի լինելու մասին։ Փաշազադեն ասել է, որ Ադրբեջանի հետ անհնար է խոսել թշնամանքի լեզվով։ Նրա խոսքով՝ «Հայոց կաթողիկոսը կրոնը շփոթել է քաղաքականության հետ», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նա նշել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայտարարությունները «հավատացյալին վայել չեն»։ «Կրոնասեր մարդիկ պետք է ծառայեն խաղաղությանը, ոչ թե պատերազմին։ Հայոց կաթողիկոսի պատերազմի նոր կոչերը վկայում են այն մասին, որ նա դարձել է քաղաքական հավակնությունների զոհ»,- ընդգծել է Փաշազադեն։ Ավելի վաղ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ «Մադրիդյան սկզբունքներով» նախկին իշխանություններն Արցախն Ադրբեջանի կազմում են ճանաչել, հայտարարել է․ «Ամեն կերպ պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման, անկախ ապրելու աստվածաշնորհ իրավունքը։ Ես չեմ կարող պատկերացնել, որ Արցախ
Փաշազադեն քննադատել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքերը Արցախի՝ Ադրբեջանին միանալու անընդունելի լինելու մասին
21 апреля 202321 апр 2023
4
1 мин