Найти тему
Հայաստանն այսօր

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Վերին Շորժայի հայկական դիրքերը

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Վերին Շորժայի հայկական դիրքերը, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Գերատեսչությունից հայտնել են, որ ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկան։ 

Նշվում է, որ հայկական կողմը կորուստներ չունի: Նշվում է, որ ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում