Найти тему
Հայաստանն այսօր

Երգչուհի Բրունետը լավագույնն է «Եվրատեսիլի» մենակատարների վարկանիշում

«Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի մասնակից Բրունետը (Էլեն Երեմյան) դարձել է մրցույթի լավագույն մենակատար, հայտնում է Wiwibloggs-ը՝ վկայակոչելով իր ընթերցողների շրջանում անցկացված հարցումը։

Հայ երգչուհու օգտին քվեարկել է հարցվածների 25,98 %-ը։ Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Շվեդիայից ժամանած մասնակից երգչուհի Լորենը՝ 13,5 %, իսկ երրորդը Ֆրանսիան է՝ ի դեմս երգչուհի La Zarra-ի (8,48 %)։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Մրցույթի երկրորդ կիզաեզրափակիչը կանցկացվի մայիսի 11-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի «Բրյունետը» (Էլեն Երեմյան): Հայաստանի պատվիրակի երգի պրեմիերան, որի հեղինակն ինքը՝ Բրյունետն է, տեղի է ունեցել մարտի 15-ին։ Future Lover երգի տեսահոլովակն բավականին շատ դիտումներ ունի:

21-ամյա «Բրյունետը» հանրությանը հայտնի է մի քանի հիթային երգերով և պատրաստվում է նոր շունչ բերել եվրատեսիլյան մեծ բեմ:  Բրյունետը երգել սկսել է 4 տարեկանից, իսկ ստեղծագործում է 15 տարեկանից: Իր բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը հենց ինքն է: Բրյունետի «Գիշեր», «Smoke Break», «Բաց կապույտ աչքերդ» երգերը կարճ ժամանակում հիթ են դարձել և միլիոնավոր դիտումներ գրանցել Յութուբում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում