Այն, ինչ մենք տեսնում ենք Արցախում, ցեղասպանության շարունակություն է։ Այս մասին հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, հայտնում է ANCA-ն։ «Այն, ինչ մենք տեսնում ենք Արցախում՝ և՛ հարձակումները, և՛ ագրեսիան, և՛ Լաչինի միջանցքի փակումը, իմ կարծիքով, ոչ այլ ինչ է, քան ցեղասպանության շարունակություն»,- ասել է Փալոնը։ Կոնգրեսականը Թվիթերի իր էջում գրել է նաև, որ այսօր Կապիտոլիումի բլուրում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ «Հստակ զուգահեռներ կան անցյալի այս հանցագործությունների և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման միջև։ ԱՄՆ-ն պետք է արագ գործի՝ ճգնաժամը կանխելու համար»,- գրել է նա։ Ավելի վաղ Փալոնը պահանջել էր պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտ հայկական դիրքերի գնդակոծման համար։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այն, ինչ մենք տեսնում ենք Արցախում, ցեղասպանության շարունակություն է․ Փալոն
20 апреля 202320 апр 2023
3
1 мин