Найти тему
Հայաստանն այսօր

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ

Ապրիլի 18-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ-ն։

«Ասկերանի շրջանի օկուպացված Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքում` հայկական վերահսկողության տակ գտնվող ցանքատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակ են բացել մի խումբ քաղաքացիների ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում։

Նշվում է, որ Արցախի ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչը զեկուցագիր է ներկայացրել այս մասին։

Ըստ Արցախի ՆԳՆ հայտարարության, գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում