Ադրբեջանը, ըստ էության, փորձում է ստիպել Արցախի ժողովրդին ընդունել Ադրբեջանի անօրինական պահանջները։ Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունն այն մասին, որ «Ղարաբաղում ապրող հայերը պետք է կամ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ փնտրեն բնակության այլ վայր»։ «Ադրբեջանի նախագահն առաջին անգամ չէ, որ անում է հայտարարություններ, որոնք բացահայտում են Արցախն էթնիկ զտման ենթարկելու և Արցախի բնիկ ժողովրդին իր պատմական հայրենիքից վտարելու Ադրբեջանի իրական նպատակները։ Ադրբեջանի ավտորիտար ղեկավարության կողմից Արցախի ավելի քան չորս ամիս շարունակվող շրջափակումն այդ հանցավոր ծրագրերի իրագործման գործիքներից ընդամենը մեկն է։ Հարկադրման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով Ադրբեջանը, ըստ էության, փորձում է ստիպել Արցախի ժողովրդին ընդունել Ադրբեջանի անօրինական պահանջները, որոնք, ի թիվս այլոց, հակասում են միջազգային իրավունքի պարտադիր նորմերին»,-շեշտել է նախարա
Ադրբեջանը փորձում է ստիպել Արցախի ժողովրդին ընդունել Ադրբեջանի անօրինական պահանջները․ ԱՀ ԱԳ նախարար
20 апреля 202320 апр 2023
2
2 мин