Ադրբեջանում վանդալիզմի ակտ են իրականացրել Բաքվի Սաբունչիի շրջանի Զաբրաթ ավանում գտնվող ռուսական գերեզմանատան նկատմամբ: Այս մասին հայտնել է Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը: Դիվանագիտական ներկայացուցչության տվյալներով՝ տուժել է մոտ 100 գերեզման:
Դեսպանությունը խստորեն դատապարտել է կատարված վանդալիզմի ակտը` նշելով, որ այն վրդովմունք է առաջացնում: «Հաշվի առնելով այս աննկատ գործողության մասշտաբը` դժվար է այն համարել պատահական խուլիգանական հնարք։ Ցավալի է, որ նման բան տեղի ունեցավ հանդուրժողականության և բազմամշակութայնության քաղաքականություն վարող Ադրբեջանում։ Արվածի բնույթը թույլ է տալիս ակնկալել հրապարակային պաշտոնական գնահատական», - ասված է հայտարարության մեջ։
Դիվանագիտական ներկայացուցչությունը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը «իրավապահ մարմինների միացման և քրեական գործի հարուցման հետ կապված միջադեպին օպերատիվ արձագանքելու համար»: Նշվում է, որ հավաստիացում է ստացվել, որ կոտրված տապանաքարերն ու հուշարձանները կվերականգնվեն: